Կիբեր պաշտպանություն, սահմանային անվտանգություն, պայքար ահաբեկչության դեմ

Կիբեր պաշտպանություն

Հայաստանը մշակում է կիբեր պաշտպանության բնագավառում օրենսդրական ակտեր եւ զարգացնում կարողություններ եւ կարճ ժամանակում ստեղծելու է Կիբեր անվտանգության պետական կոմիտե: Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ այս ոլորտում: ՆԱՏՕ-ի փաստահավաք առաքելությունը այցելել է Հայաստան 2010 թվականի դեկտեմբերի 7-8-ը եւ քննարկել այդ ոլորտը կարգավորող Հայաստանի հնարավորությունները եւ շրջանակները: ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմը /Նորահայտ մարտահրավերների ստորաբաժանումը/ մշակեց զեկույց, որը արդյունքների ամփոփմամբ եւ հետագա երաշխավորություններով, ուղարկվեց 2011թ. փետրվարին Երեւան: Կիբեր անվտանգության ՀՀ պետական կոմիտեի հիմնադրման եւ ստեղծման մասին որոշման նախագիծը մշակվել է եւ ներկայացվել քննարկման:

Պայքար ահաբեկչության դեմ

Հայաստանը օժանդակում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին Ահաբեկչության մասին գործընկերության գործողությունների ծրագրին մասնակցելու միջոցով: Դա ներառում է ՆԱՏՕ-ի հետ հետախուզական տվյալների եւ վերլուծության կիսում, ազգային հակաահաբեկչական կարողությունների խթանում եւ սահմանային անվտանգության բարելավում: