Հանրային դիվանագիտություն

Հայաստանը մտադիր է բարձրացնել հանրային իրազեկությունը ՆԱՏՕ-ի եւ Դաշինքի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ բարելավել հանրային տեղեկացվածությունը` ի օժանդակություն իր պաշտպանության եւ անվտանգության բարեփոխումների: Համաձայն դրա, ՆԱՏՕ-ն շարունակում է տրամադրել հայցվող խորհրդատվություն եւ օժանդակություն, ներառյալ համապատասխան վերապատրաստումը եւ խորհրդատվությունները: ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը Հայաստանի կառավարության եւ ՆԱՏՕ-ի օժանդակությամբ հիմնվել է Երեւանում 2006թ.:

Հայաստանի կառավարության հանրային տեղեկացվածության ջանքերը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնագավառում շարունակվում են, մասնավորապես արտաքին գործերի նախարարության կողմից ՆԱՏՕ-ի ամենամյա շաբաթ կազմակերպելու միջոցով: Հանրային իրազեկությունը նաեւ բարձրացվում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավորապես Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի միջոցով: Հայաստանի կառավարության հանրային տեղեկացվածության ջանքերը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնագավառում շարունակվել են 2010 թվականին: Կարեւոր միջոցառումներից էին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ Ռոթ սեմինարը, որը 2010 թվականի մարտին հյուրընկալել էր Ազգային ժողովը եւ 2010թ. հունիսի 14-ից 18-ը կայացած ՆԱՏՕ-ի շաբաթը: Այս շաբաթվա շրջանակներում, արտաքին գործերի նախարարությունը ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման հետ համագործակցաբար կազմակերպել էր «ՆԱՏՕ-ի գործողությունների պաշտպանության ու անվտանգության համակարգերում բարեփոխումների նկատմամբ հանրային ընկալումների մասին» սեմինարը: 2010 թվականի նոյեմբերին Հայաստանից զանգվածային լրատվամիջոցների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ էին այցելել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման կազմակերպած Հարավային Կովկասից կարծիք ձեւավորողների այցի շրաջանակներում: ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության մասին հանրային իրազեկման բարելավման հիմնական հայեցակարգային փաստաթուղթը ընդունվել էր 2010 թվականի գարնանը եւ այդ հայեցակարգի իրագործման նպատակով ստեղծվել է մամլո խոսնակների միջգերատեսչական խումբ: