Լուրեր

23.10.2013 • ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բրյուսելում

Ս.թ. հոկտեմբերի 21-23-ը Բրյուսել կատարած այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:

18.09.2013 • ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացավ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` դպրոցի ռեկտոր, դեսպան Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ: Այցը կրում էր ճանաչողական-ուսումնական բնույթ, որի շրջանակներում ուսանողների առջև դասախոսություններով հանդես եկան ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները:

25.06.2013 • ՀՀ պատվիրակության աշխատանքային այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Ս.թ. հունիսի 24-25-ին Բրյուսելում աշխատանքային այցով էին գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

19.06.2013 • ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար ուսումնական-ծանոթացման ծրագիր կազմակերպված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության կողմից

Ս.թ. հունիսի 17-ից 19-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության կողմից և ՀՀ Ազգային ժողովի ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության օժանդակությամբ կազմակերպվեց ՀՀ ԱԺ տարբեր քաղաքական կուսակցություններին պատկանող 6 պատգամավորների և աշխատակազմի 3 ներկայացուցիչների համար ուսումնական-ծանոթացման այց:

10.12.2012 • Դաշնակիցներ+Հայաստան+n <ճկուն ձևաչափով> նիստի մասին

2012թ. դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան էր ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորած պատվիրակությունը:

19.10.2012 • ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի այցը Աֆղանստան

2012թ. հոկտեմբերի 17-ից 19-ը ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանը աշխատանքային այցով մեկնել էր Աֆղանստան` մասնակցելով Հյուսիսատլանտյան խորհրդի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելություն կատարած այցին:

21.06.2012 • NAC+Armenia meeting

2012թ. հունիսի 21-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը` ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցի քննարկման համար: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

06.03.2012 • ՀՀ Նախագահի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

2012թ. մարտի 6-ին ՀՀ Նախագահ պրն. Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց էր կատարել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ ՀՀ Նախագահը հանդիպել էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ա.Ֆ.Ռասմուսենի հետ և մասնակցել Հյուսիսատլանտյան+խորհուրդ Հայաստան հանդիպմանը: