Լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար ուսումնական-ծանոթացման ծրագիր կազմակերպված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության կողմից

19.06.2013

Կից լուսանկարներ

ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար ուսումնական-ծանոթացման ծրագիր կազմակերպված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության կողմից

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. հունիսի 17-ից 19-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության կողմից և ՀՀ Ազգային ժողովի ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության օժանդակությամբ կազմակերպվեց ՀՀ ԱԺ տարբեր քաղաքական կուսակցություններին պատկանող 6 պատգամավորների և աշխատակազմի 3 ներկայացուցիչների համար ուսումնական-ծանոթացման այց: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ պատվիրակությանը դասախոսություններ ընթերցեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության, ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Ս.թ. հունիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեության հետ կապված հարցեր, ներկայացրեց ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության գործունեությունը և հանգամանելիորեն պատասխանեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հարցերին: