Արտակարգ իրավիճակների պլանավորում

Հայաստանը մտադիր է բարելավել իր արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը եւ արձագանքման ունակությունները` աղետների եւ ասիմետրիկ սպառնալիքներին դիմակայելու նպատակով: ԱԳԳԾ ենթատեքստում, Հայաստանի փրկարար ծառայությունը ձեռնարկում է մի շարք միջոցներ կատարելագործելու նախապլանավորումը եւ ակտիվորեն մասնակցում է կառավարության կողմից հաստատված ճգնաժամային կառավարման կենտրոնի հիմնադրմանը: Հայաստանը նաեւ աշխատում է խթանելու իր կապերը ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի հետ` աղետների միջազգային փրկարարական գործողությունների մասնակցելու նպատակով:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականի գարնանը: Միջնաժամկետում, ճգնաժամային կառավարման կենտրոնը կգործի Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում: Հայաստանի իշխանությունները նախատեսում են, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վերջնականապես կկապնվի մոտավորապես 2.500 հաստատությունների, տեղական եւ մարզային իշխանությունների եւ առեւտրային ձեռնարկությունների հետ:

2010 թվականի սեպտեմբերին Հայաստանի փրկարար ծառայությունը հյուրընկալեց «ԱՐՄԵՆԻԱ 2010» ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի ամենամյա վարժանքը: Վարժանքի սցենարը կենտրոնացված էր 7.2 հզորությամբ երկրաշարժի հետեւանքների վերացման վրա: Ի լրումն հյոընկալող պետության, ԵԱԳԽ եւ ՄԵ 12 պետություն մասնակցեց վարժանքին` արձագանքման թիմեր գործուղելով: Առաջին անգամ, ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանումները մասնակցեցին Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի վարժանքին տրանսպորտային ինքնաթիռով /Boeing 707/` ՆԱՏՕ-ի վաղ արձագանքման եւ հսկողության օդուժից: Ինքնաթիռը վարժանքի վայր հասցրեց եւ այնուհետեւ հետ տարավ ԵԱԳԽ 4 պետությունների թիմերի: