Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության

Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության ծրագրով, Հայաստանը ստացել է գիտական եւ բնապահպանական 38 ծրագրերի համար դրամաշնորհներ: Իրականացված ծրագրերը ներառում են միջուկային եւ ճառագայթային սպառնալիքների կանխումը, հայտնաբերումը եւ արձագանքումը, բնական աղետների վտանգների գնահատումը եւ ջրային անվտանգությունը:

Այլ ծրագրեր ներառում են Ադրբեջանի եւ Վրաստանի հետ սահմանամերձ ջրային ռեսուրսների որակի բարելավումը եւ ցանցային տեխնոլոգիաների ուսումնասիրությունները: Հայաստանը նաեւ մասնակցում է «Վիրտուալ մետաքսե ճանապարհ» ծրագրին, որը նպատակ ունի բարելավել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գիտնականների եւ գիտահետազոտական հաստատությունների համար համացանցի մատչելիությունը` արբանյակային կապի վրա հիմնված ցանցի միջոցով:

Հայաստանը ներգրավվել է ՆԱՏՕ-ի գիտական ծրագրերին 1993 թվականից սկսած: Ընդհանուր առմամբ, Հայաստանի գիտնականները եւ փորձագետները առաջատար դեր են ունեցել 143 միջոցառումներում եւ միացել են համագործակցության այլ միջոցառումների որպես մասնակիցներ եւ հիմնական բանախոսներ:

2009թ. մայիսի 26-ից 29-ը Երեւանում կայացել էր Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության ծրագրի աշխատաժողով «Միջուկային էներգիա եւ էներգետիկ անվտանգություն» խորագրով: Աշխատաժողովը վերլուծել էր միջուկային էներգիայի կարգավիճակը եւ ներուժը` որպես ապագայում էներգիայի կարիքները հոգալու միջոց: Այդ աշխատաժողովին մասնակցել էին ներկայացուցիչներ կառավարությունից, արդյունաբերությունից եւ գիտնականներ, ովքեր քննարկել էին փոխկապակցված մարտահրավերները, որոնք հիմնականում սեւեռված են հարաբերականորեն բարձր տնտեսական արժեքի, առողջության եւ շրջակա միջավայրի ապահովության վտանգների, զանգվածային ոչնչացման զենքի հնարավոր տարածման հետեւանքով ծագվելիք վտանգների եւ միջուկային թափոնների երկրաժամկետ պահպանման մարտահրավերների, ինչպես նաեւ դրանք հաղթահարելու վրա:

Որպես, «Հայաստանում բնապահպանության համար վտանգավոր պեստիցիդների հաշվարկման եւ հետազոտման ծրագիր», մի քանի տարի տեւող ծրագրի մաս, հայ գիտնականները համագործակցում են Չեխիայի Հանրապետությունից եւ Հունաստանից իրենց գործընկերների հետ կատալոգավորելու համար քլորինացված բիֆենիլները եւ ոչնչացման ենթական այլ պեստիցիդները` հիմք ստեղծելով դրանց ճիշտ ոչնչացման համար: Խնդիրն է կազմել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ քիմիական նյութերի պահպանման գույքացուցակը եւ քարտեզագրել աղտոտված վայրերը, որտեղ դրանք օգտագործվել են: Դա կհանգեցնի նաեւ վերլուծական լաբորատորիայի հիմնադրմանը, ներառյալ ժամանակակից սարքավորումները եւ անձնակազմի վերապատրաստումը: Լաբորատորիան կօգտագործվի այդ քիմիական նյութերի գոյություն ունեցող պաշարների եւ աղտոտված վայրերի գնահատման համար, ինչպես նաեւ հողում, ջրի մակերեւույթին, սննդում եւ գյուղատնտեսկան մթերքներում քլորինացված բիֆենիլների առկայության մոիտորինգի համար: Ուղեկցող գնահատում կիրականացվի առողջության համար ծագած վտանգների դեպքում:

Գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Հունաստանից, Կանադայից եւ Թուրքիայից համագործակցում են նոր ծրագրի շուրջ` համախմբելու համապատասխան սեյսմիկ դիտարկումները, կատարելու կենսական վերլուծություններ եւ նախապատրաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում արտակարգ իրավիճակների արդյունավետ արձագանքման պլան: «Կովկասում սեյսմիկ արտակարգ իրավիճակների արձագանք» կոչվող ծրագիրը կբարելավի տարածաշրջանային սեյսմիկ ցանցը` ավելացնելով լրացուցիչ մեխանիզմներ եւ ձայնագրման սարքավորումներ: Փորձագետները մտադիր են ստեղծել տարածաշրջանային երկրաշարժի թուլացման մոդել եւ ուսումնասիրել շենքերի եւ շինությունների վրա ուժեղ երկրաշարժի ազդեցությունը: Հաղորդակցության ցանցը կապնված կլինի տարածաշրջանում Տվյալների կենտրոնի հետ եւ թույլ կտա նրանց պահանջել տվյալներ երկրաշարժների մասին: Ծրագրի համատնօրենները կապեր են հաստատել ծրագրի վերջնական օգտագործողների հետ, ներառյալ Հայաստանում քաղաքաշինության եւ շինարարության, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների գերատեսչությունները:

Սկսկած 2007թ. ապրիլից, գիտնականներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Միացյալ Նահանգներից համագործակցում են «Հարավային Կովկասի ագրո-էկոհամակարգի ջրային ռեսուրսների կառավարումը» կատարելագործելու ուղղությամբ: Ծրագիրը ներառում է ոռոգման համակարգի մեխանիզմների վիճակի գնահատումը եւ ջրի սպառման հաշվարկների համար ավելի ճշգրիտ մեթոդների օգտագործումը: Այդ նպատակով, Վրաստանում 6.5 հա հողատարածքում, հիմնվեց 4.5 հա կաթիլային ոռոգման համակարգով հողատարածք: Կաթիլային ոռոգման համակարգի կիրառումը 4-5 անգամ բարձրացրեց բերքատվությունը, համեմատած այն հողատարծքների, որտեղ ոռոգումը իրականացվում էր ավանդական ձեւով, ինչպես նաեւ կրճատեց ջրի սպառումը 4-5 անգամ: Այս համակարգը զգալի հետաքրքրություն առաջացրեց տեղացի արտադրողների մոտ գնելու կաթիլային ոռոգման համակարգեր եւ տեղացի ֆերմերները սկսեցին մասնակցել այդ ծրագրին: Նախատեսվում է Հարավ Կովկասյան գիտահետազոտական, տեղեկատվական եւ ընդլայնման կենտրոնի ստեղծումը:

Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության ծրագրի համացանցերի համար տրամադրված դրամաշնորհները ապահովում են համացանցի առկայություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ցանցային սարքավորումներ Գործընկեր երկրների գիտական հաստատություններում: Ընթացիկ ցանցային ծրագրերը ներառում են Հայկական հետազոտական եւ կրթական ցանցային միավորման /ARENA/ զարգացումը, կատարելագործումը եւ ընդլայնումը: Ծրագրերը հնարավորություն են տվել դասախոսներին եւ երիտասարդ գիտնականներին դյուրին մատչելիություն ունենալ համաշխարհային համացանցին եւ հնարավորություն ունենալ փոխանակել մեծածավալ փաստաթղթեր եւ տվյալներ իրենց տեղական եւ օտարերկրյա գործընկերների հետ: Ի լրումն, գիտնականները կարող են օգտվել հեռահար ուսումնական ծրագրերից եւ օգտվել վիդեո համաժողովների հնարավորությունից: Դա օգնում է խրախուսել փոխգործակցությունը եւ ինտեգրումը միջազգային գիտական հանրությունում: