Մշտական ներկայացուցիչ

Ն.Գ. պարոն ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության
Առաքելության ղեկավար

 

Ծննդյան թիվն ու վայրը

Ծնվել է 1974թ. հուլիսի 1-ին Ամասիայում, Հայաստանի Հանրապետություն

Կրթությունը

1990-1995թթ. - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, «Գլաձոր» կառավարման համալսարան, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում:

1999թ. - Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, ԱՄՆ

2003-2005թթ. - Դիվանագիական ուսումնասիրությունների մագիստրոս, Լոնդոնի դիվանագիտական ակադեմիա, Վեսթմիսթրի Համալսարան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

2011-2014թթ. - ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեությունը

1997-1998թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական վարչության կցորդ

1998-2000թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար

2000-2002թթ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի երրորդ քարտուղար

2002-2004թթ. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար, Լոնդոն

2005-2007թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 2-րդ բաժնի վարիչ

2005-2007թթ. Դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում և
ՀՀ Կառավարման ակադեմիայում (ՀՀ, Երևան)

2007-2010թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար, այնուհետև խորհրդական, Ժնև, Շվեյցարիա

2007-2010թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, այնուհետև խորհրդական (նստավայրը՝ Ժնև)
2008-2009թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

2010-2016թթ. ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչութան խորհրդական, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ

2016-2017թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչութան պետ

2017թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել, Բելգիայի Թագավորություն):

Ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Դիվանագիտական աստիճան

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Գիտական աստիճան

Քաղաքական գիտությունների թեկնածու է: Հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների հեղինակ:

Օտար լեզուների իմացություն

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: