• English
  • Հայերեն
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն
  • Ներկայացուցչություն
    • Առաքելության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն
    • Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր
    • Պաշտպանական անվտանգություն և ռազմական խնդիրներ
    • Արտակարգ իրավիճակների պլանավորում
    • Կիբեր պաշտպանություն, սահմանային անվտանգություն, պայքար ահաբեկչության դեմ
    • Հանրային դիվանագիտություն
    • Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության
    • Օգտակար հղումներ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին

21 մար, 2023

Դեկտեմբերի 16-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: 

Արարողությունից հետո Արմեն Եդիգարյանի եւ Անդերս Ֆոգ Ռասմուսենի միջեւ կայացավ առանձնազրույց: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշեց, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը, ՆԱՏՕ-ն ընկալում է Հայաստանին որպես լավ գործընկեր: Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշեց իր հանդիպումը ՀՀ Նախագահի հետ այս տարվա մայիսին Բրյուսելում:
 
Պրն. Ռասմուսենը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը Աֆղանստանում իրականացվող գործողություններին` հիշատակելով ՀՀ իշխանությունների վերջին որոշումը` համալրել ՀՀ զորախումբը Աֆղանստանում ռազմական հրահանգիչներով: ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության հետագա զարգացման համատեքստում Գլխավոր քարտուղարը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նորացված ծրագրի մշակումը:
 
Իր հերթին Արմեն Եդիգարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտ համագործակցությունը Դաշինքի եւ Գործընկերների հետ գոյություն ունեցող համագործակցության ծրագրերի ամբողջ սպեկտրով` ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության նոր ոլորտներ: Աֆղանստանում գործողությունների առումով ՀՀ առաքելության ղեկավարը նշեց, որ Լիսաբոնում արտահայտած Հայաստանի պատրաստակամությունը կրկնապատկել ՀՀ զորախմբի քանակությունը շարունակում է գտնվել օրակարգում: Արմեն Եդիգարյանը նշեց, որ այս տարի ավարտվում է 2009-2010թթ. ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ երկրորդ երկամյա փուլի իրականացումը եւ հայկական կողմը Դաշինքի հետ համատեղ կմշակի ԱԳԳԾ նորացված տարբերակը` ձգտելով ընդգրկել ծրագրում նոր ոլորտներ: 

Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս վիճակը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

«Մանֆրեդ Վյորներ» մասնաշենք,
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան,
Լեոպոլդ 3-ի պողոտա, Բրյուսել, Բելգիա
Հեռ.` +32 2 7072718

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: