• English
  • Հայերեն
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն
  • Ներկայացուցչություն
    • Առաքելության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն
    • Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր
    • Պաշտպանական անվտանգություն և ռազմական խնդիրներ
    • Արտակարգ իրավիճակների պլանավորում
    • Կիբեր պաշտպանություն, սահմանային անվտանգություն, պայքար ահաբեկչության դեմ
    • Հանրային դիվանագիտություն
    • Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության
    • Օգտակար հղումներ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դաշնակիցներ+Հայաստան+n <ճկուն ձևաչափով> նիստի մասին

10 դեկտեմբերի, 2012

2012թ. դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան էր ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գործողությունների ստորաբաժանման ղեկավար, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, դեսպան Սթիվեն Էվանսի հետ: Հանդիպմանը մասնակցեց ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի ղեկավար Գյունտեր Բրեթշնայդերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների պլանավորման, ճգնաժամերի կառավարման ոլորտներում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հարցեր, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված արտակարգ իրավիճակների պլանավորման և ճգնաժամերի կառավարման ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նախարար Ա.Երիցյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները և ապագա ծրագրերը:

Նույն օրը կայացավ Դաշնակիցներ+Հայաստան+Գործընկերներ <ճկուն ձևաչափով> նիստը, որն իր բնույթով առաջին այս կարգի միոջոցառումն էր նախաձեռնած և կազմակերպած Հայաստանի Հանրապետության կողմից: Նիստին մասնակցեցին Դաշինքի անդամ և Գործընկեր պետությունների շուրջ 40 ներկայացուցիչներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը հանդես եկավ զեկույցով` ներկայացնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը և ՀՀ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկույցի ավարտից հետո ներկաներին ցուցադրվեց կարճատև տեսահոլովակ` նվիրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը: Հանդիպման բուն նպատակն էր հայցել Դաշինքի անդամ և Գործընկեր պետությունների ֆինանսական, տեխնիկական և փորձագիտական օժանդակությունը` ՀՀ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքները ավարտին հասցնելու համար: Զեկույցին հաջորդեցին մի շարք ներկայացուցիչների /ԱՄՆ, Ռուսաստան, Շվեյցարիա և այլն/ դրվատանքի խոսքերը հայկական կողմի վերջին տարիների կատարած էական աշխատանքի համար և լրացուցիչ հարցեր տրվեցին, որոնց նախարար Ա.Երիցյանը հանգամանալից պատասխանեց:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

«Մանֆրեդ Վյորներ» մասնաշենք,
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան,
Լեոպոլդ 3-ի պողոտա, Բրյուսել, Բելգիա
Հեռ.` +32 2 7072718

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: