• English
  • Հայերեն
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն
  • Ներկայացուցչություն
    • Առաքելության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններ
    • ՀՀ-ՆԱՏՕ համագործակցություն և հարաբերությունների զարգացում
    • Օգտակար հղումներ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը

11 սեպտեմբերի, 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին և այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները:

Որպես տարածաշրջանում խաղաղության հաստատումն արձանագրող կարևորագույն իրադարձություն՝ նախարար Միրզոյանը նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ներկաներին տեղեկացնելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին:

Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է աշխարհում դինամիկ զարգացող պայմաններում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ու դիմակայունության ամրապնդման, Հարավային Կովկասում կայունության, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման ՀՀ տեսլականը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՆԱՏՕ դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

«Մանֆրեդ Վյորներ» մասնաշենք,
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան,
Լեոպոլդ 3-ի պողոտա, Բրյուսել, Բելգիա
Հեռ.` +32 2 7072718

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: