• English
  • Հայերեն
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն
  • Ներկայացուցչություն
    • Առաքելության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
  • Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն
    • Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր
    • Պաշտպանական անվտանգություն և ռազմական խնդիրներ
    • Արտակարգ իրավիճակների պլանավորում
    • Կիբեր պաշտպանություն, սահմանային անվտանգություն, պայքար ահաբեկչության դեմ
    • Հանրային դիվանագիտություն
    • Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության
    • Օգտակար հղումներ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են 1992 թվականին, երբ Հայաստանը միացավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին /վերանվանվել է 1997թ. Եվրատլանտյան գործընկերության խորհրդի/:

Համագործակցությունը խորացվել եւ ընդլայնվել է, երբ Հայաստանը 1994թ. միացավ Գործընկերություն հանուն խաղաղություն ծրագրին: Հայաստանի մասնակցությունը ԳհԽ Պլանավորման եւ վերանայման գործընթացին սկսած 2002թ. եւ առաջին օժանդակությունը 2004թ. Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը ավելի խորացրեց հարաբերությունները: Իսկ Անհատական գործընկերության գործողությունների առաջին ծրագիրը ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը համաձայնեցրել են 2005թ. վերջին:

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ պաշտպանական բարեփոխումների բնագավառում եւ մշակել են գործնական համագործակցություն շատ այլ բնագավառներում, ներառյալ խաղաղապահ գորոծողությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը սահմանում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը եւ բարեփոխումների լայնածավալ ուղեցույցը:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի գործնական եւ քաղաքական համագործակցության բարձր մակարդակ։

Համագործակցության շրջանակ

Հայաստանը ամրագրել է իր բարեփոխումների ծրագրերը եւ ժամանակացույցն իր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում, որը հաստատվել է համատեղ երեք տարի ժամկետով: Հայաստանի ԱԳԳԾ-ն նպատակաուղղված է ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը եւ Հայաստանի ժողովրդավարական եւ պաշտպանական բարեփոխումներին օժանդակելուն:

ԱԳԳԾ-ի բազմաոլորտ բնույթը նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլեւ կանոնավոր խորհրդակցություններ է ունենում Դաշնակիցների հետ օրենքի գերակայության, բարեփոխումների թափանցիկության, հակահաբեկչության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով: Որպես ԱԳԳԾ մաս, ՆԱՏՕ-ն համաձայնվել է Հայաստանին օժանդակել իր բարեփոխումների նպատակների ձեռքբերմանը` կենտրոնացված կարծիք եւ օժանդակություն ապահովելու միջոցով:

Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողությունների ակտիվ եւ կայուն մասնակից է: Հայաստանը մասնակցում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողությանը 2004 թվականից ի վեր: Ներկայումս, 35 մարդուց բաղկացած հայկական հետեւակային դասակը ծառայում է ԱՄՆ հրամանատարության ներքո: Հայաստանը մասնակցում էր Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելությանը 2010 թվականի սկզբից: Հայաստանը 2011թ. հունիսին եռապատկեց իր մասնակցությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելությանը եւ այժմ տրամադրում է երեք հետեւակային դասակ /121 զինվորականներ, ովքեր ծառայում են գերմանական ուժերի հետ Մազարե-Շարիֆում եւ Քաբուլում/: Հինգ լրացուցիչ հրահանգիչներ են գործուղվել, որպես Աֆղանստանի ազգային բանակի գերմանա-հայկական վերապատրաստող թիմի բաղադրիչ` Աֆղանստանի ազգային բանակի վարժեցման համար: 2015թ. հունվարի 1-ից, Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության ավարտից հետո, նույն զորակազմով Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող նոր՝ Վճռական աջակցություն առաքելությանը։

Հայաստանը նաեւ համագործակցում է ՆԱՏՕ-ի եւ այլ Գործընկեր երկրների հետ բազմազան ոլորտներում Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Եվրատլանտյան գործընկերության խորհրդի միջոցով: Հայաստանը իր մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին շաղկապում է ամենամյա Անհատական գործընկերության ծրագրի հետ, ընտրելով այն միջոցառումները, որոնք կօգնեն հասնել այն նպատակներին, որոնք նշված են ԱԳԳԾ-ում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

«Մանֆրեդ Վյորներ» մասնաշենք,
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան,
Լեոպոլդ 3-ի պողոտա, Բրյուսել, Բելգիա
Հեռ.` +32 2 7072718

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: