• English
  • Հայերեն
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն
  • Ներկայացուցչություն
    • Առաքելության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
  • Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն
    • Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր
    • Պաշտպանական անվտանգություն և ռազմական խնդիրներ
    • Արտակարգ իրավիճակների պլանավորում
    • Կիբեր պաշտպանություն, սահմանային անվտանգություն, պայքար ահաբեկչության դեմ
    • Հանրային դիվանագիտություն
    • Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության
    • Օգտակար հղումներ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պաշտպանական անվտանգություն և ռազմական խնդիրներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը նպատակաուղղված է երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ հիմնարար արժեքները եւ ամրապնդելու խաղաղությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում: Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն իր բնույթով պաշտպանողական է՝ նպատակաուղղված զարգացնելու անվտանգության երաշխիքները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտ քաղաքական-ռազմական նախապայմանների ստեղծելուն: Պաշտպանական քաղաքականությունը նաեւ օժանդակում է ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, մասնակցությանը միջազգային գործողություններին, կատարելագործված փոխգործակցությունը տարբեր երկրների եւ միջազգային անվտանգության կազմակերպությունների ուժերի հետ:

Համագործակցություն անվտանգության ոլորտում

1994թ. ԳհԽ-ին միանալուց ի վեր, Հայաստանն օժանդակել է Եվրատլանտյան անվտանգությանը՝ ՆԱՏՕ-ի անդամների հետ մեկտեղ: ՆԱՏՕ-ի անդամ-երկրների հետ համատեղ հայկական զորքերը 2004 թվականից մասնակցել են Կոսովոյում խաղաղապահ գործողությանը: Ներկայումս 35 մարդուց բաղկացած հետեւակային դասակը ծառայում է ԱՄՆ զորախմբի կազմում: Հայաստանը մասնակցում էր նաեւ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելությանը 2010 թվականի սկզբից: Հայաստանը 2011թ. հունիսին եռապատկեց իր մասնակցությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելությանը եւ այժմ տրամադրում է երեք հետեւակային դասակ /121 զինվորականներ, ովքեր ծառայում են գերմանական ուժերի հետ Մազարե-Շարիֆում եւ Քաբուլում/: 2015թ. հունվարի 1-ից, Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության ավարտից հետո, նույն զորակազմով Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող նոր՝ Վճռական աջակցություն առաքելությանը։

Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի եւ անհատապես անդամ երկրների հետ Հայաստանի Զինված ուժերը Դաշինքի երկրների նման փոխգործունակության ապահովման համար: Դա ներառում է խաղաղապահ բրիգադի ստեղծումը, մարտական եւ թիկունքային ստորաբաժանումներով` օգտագործելով ՆԱՏՕ-ի չափանիշները: Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն նույնպես խորհրդակցում են Հայաստանի Զինված ուժերի կրթական ընթացակարգերի բարեփոխումների վերաբերյալ:

Պաշտպանության եւ անվտանգության համակարգերի բարեփոխումներ

ՆԱՏՕ-ն օժանդակում է բազմաբնույթ ժողովրդավարական եւ կառուցվածքային բարեփոխումների գործընթացին, որոնք ընթանում են Հայաստանում: Պաշտպանության եւ անվտանգության համակարգերի բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ն եւ անհատապես անդամ երկրները զգալի փորձ ունեն, որից Հայաստանը կարող է օգտվել:

Հայաստանի առանցքային առաջնահերթությունն է երաշխավորել զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը: Հայաստանի մասնակցությունը պաշտպանական համակարգերի ստեղծման նախաձեռնության գործընկերության գործողությունների ծրագրին խթանում է այդ ջանքերին:

Պաշտպանության նախարարությունը ավարտել է պաշտպանության ռազմավարական վերանայումը` հիմնված իր ռազմավարական փաստաթղթերի վրա, շարունակելով միաժամանակ իր պաշտպանական պլանավորումը եւ բյուջետավորման համակարգը եւ խաղաղապահ բրիգադի ստեղծումը:

Պաշտպանության նախարարությունը լավ առաջընթաց է արձանագրել քաղաքացիական հսկողության ամրապնդման եւ քաղաքացիական տարրի հետ համագործակցելու ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

«Մանֆրեդ Վյորներ» մասնաշենք,
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան,
Լեոպոլդ 3-ի պողոտա, Բրյուսել, Բելգիա
Հեռ.` +32 2 7072718

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: