• English
  • Հայերեն
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն
  • Ներկայացուցչություն
    • Առաքելության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններ
    • ՀՀ-ՆԱՏՕ համագործակցություն և հարաբերությունների զարգացում
    • Օգտակար հղումներ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանի հանդիպումը Հյուսիսատլանտյան խորհրդում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերի հետ

29 հունիսի, 2026

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը հանդիպում ունեցավ Հյուսիսատլանտյան խորհրդում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերի հետ։

Դեսպան Իսրայելյանը ներկայացրեց զրուցակցին 2026թ․ հուլիսի 7-ից 8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ և Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծեց ԱՄՆ դերը կայունության և տարածաշրջանային կապակցվածության խթանման գործում, ներկայացրեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի մանրամասները և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև կայացած վերջին հանդիպման արդյունքները։

Կողմերը քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, ԹՐԻՓՓ նախագիծը և Հայաստանի դիմադրողականության ամրապնդմանն ու տարածաշրջանային կապակցվածության զարգացմանն ուղղված ընդգրկուն ջանքերը:

Դեսպան Իսրայելյանը շնորհավորեց իր գործընկերոջը ԱՄՆ անկախության 250-ամյակի առիթով՝ գոհունակությամբ արձանագրելով նախօրեին Բրյուսելում կազմակերպված ընդունելության գերազանց անցկացումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

«Մանֆրեդ Վյորներ» մասնաշենք,
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան,
Լեոպոլդ 3-ի պողոտա, Բրյուսել, Բելգիա
Հեռ.` +32 2 7072718

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: